Ժամանակն է կրել «խելացի հագուստ»

22:38     31 մայիսի, 2016

Եթե ձեզ հոգնեցրել են ամենօրյա հիմար հագուստներն, ապա BBC գործակալության այս նյութը ձեզ համար է:

1919թ.  ֆուտուրիզմի հիմնադիր իտալացի Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտին մեծ իրարանցում առաջացրեց՝ ներկայանալով սեփական արտադրության փողկապով, որը լուսարձակում էր այն բառերի կամ արտահայտությունների ժամանակ, որոնք Մարինետտին ուզում էր շեշտել:

Այդ օրվանից հետո տեխնոլոգիաները կրել են մեծ փոփոխություններ, և ի հայտ են եկել «խելացի հագուստ» ու «խելացի դաջվածք» երևույթները:

Տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ: Օրինակ կան «խելացի վերնաշապիկներ», որոնք կարգավորում են կրող մարդու մարմնի ջերմաստիճանը:  Տեխնոլոգիաները խոստանում են, որ նորարար վերնաշապիկը կլիցքավորի հեռախոսներ:

 


© armedia.am