Եթե ձեզ հոգնեցրել են ամենօրյա հիմար հագուստներն, ապա BBC գործակալության այս նյութը ձեզ համար է:
1919թ. ֆուտուրիզմի հիմնադիր իտալացի Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտին մեծ իրարանցում առաջացրեց՝ ներկայանալով սեփական արտադրության փողկապով, որը լուսարձակում էր այն բառերի կամ արտահայտությունների ժամանակ, որոնք Մարինետտին ուզում էր շեշտել:
Այդ օրվանից հետո տեխնոլոգիաները կրել են մեծ փոփոխություններ, և ի հայտ են եկել «խելացի հագուստ» ու «խելացի դաջվածք» երևույթները:
Տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ: Օրինակ կան «խելացի վերնաշապիկներ», որոնք կարգավորում են կրող մարդու մարմնի ջերմաստիճանը: Տեխնոլոգիաները խոստանում են, որ նորարար վերնաշապիկը կլիցքավորի հեռախոսներ: