ԵՄ-ում գործազրկության մակարդակը հասել է վերջին 7 տարվա ռեկորդային ցածր մակարդակի, հայտնում է Eurostat-ը։
Այսպես, 2016 թվականի ապրիլին ԵՄ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է նախորդ ամսվա համեմատ՝ 8.8 տոկոսից հասնելով 8.7-ի։ Այդ ցուցանիշն ամենացածրն է 2009-ի ապրիլից ի վեր։
Ապրիլին գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում (4,1 տոկոս), Գերմանիայում (4,2 տոկոս) և Մալթայում (4,3 տոկոս), ամենաբարձրը՝ Հունաստանում (24,2 տոկոս, փետրվարի տվյալ) և Իսպանիայում (20,1 տոկոս)։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 25 երկրներում, կայուն է մնացել Բելգիայում: