Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնն անհրաժեշտ է համարում ուժերը միավորելը կուսակից մրցակցի՝ սենատոր Բեռնի Սանդերսի հետ։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ իր արշավի ներկայացուցիչներն ու Սանդերսի ընտրական շտաբն արդեն փոխգործակցում են այդ հարցով։ Ըստ ամենայնի, այդ շփումները կակտիվանան հունիսի 7-ին ԱՄՆ 6 նահանգներում նախնական ընտրությունների անցկացումից հետո։
Նախկին պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ինքն ու Սանդերսը պատրաստվում են անել ամեն բան, որպեսզի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չկարողանա հայտնվել Սպիտակ տանը։