Մեքսիկային հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը տարածաշրջանում սեփական մասնակցությունը բարձրացնելու համար, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այդ մասին ասել է լատինաամերիկյան այդ երկրի ԱԳՆ տեղակալ Կառլոս դե Իկասան:
«Մենք միության նկատմամբ մեծ հետաքրքրություն ունենք: Այն մեզ տարածաշրջանում ավելի մեծ ներկայության հնարավորություն կտա: Անհրաժեշտ է դիտարկել Խաղաղօվկիանոսյան ալիանսի ու ԵԱՏՄ մերձեցման հարցը»,- մասնավորապես նշել է դե Իսական, ով այսօր կմեկնարկի իր պաշտոնական այցը ՌԴ:
Ավելի վաղ ԵԱՏՄ ինտեգրացիոն և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ ԵԱՏՄ և Մեքսիկան ուսումնասիրում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունները: