Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Էներգետիկայի նախարար Սուհեիլ ալ-Մազուրին հայտարարել է, որ նավթի համաշխարհային շուկայում 2014թ.-ից ի վեր նավթի ավելցուկի պատճառով ստեղծված իրավիճակը կարգավորվում է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Տարեսկզբից մինչ այս պահը շուկան ինքնակարգավորվում էր: Այն ինքնուրույն էլ կհանգեցնի գների արդարացի մակարդակի թե՛ արտադրողների, թե՛ սպառողների համար»,- նախարարի խոսքը մեջբերում է Բլումբերգ գործակալությունը:
Պետք է նշել, որ ՕՊԵԿ երկրների հերթական հանդիպումը կկայանա հունիսի երկուսին: