ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ (ԱՎԾ), Հայաստան ժամանող այցելուների թիվն այս տարի աճել է:
Ծառայության տվյալներով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանած այցելուների թիվը կազմել է 1 252 506 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ 8.6%-ով շատ է:
Շատացել է նաև Հայաստանից մեկնածների թիվը, որն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.9 % -ով ավել է:
Պետք է նշել, որ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվում մեծացել են Իրանից, Կանադայից, Գերմանիայից, Ուկրաինայից ու Ռուսաստանից ժամանածները: