Ադրբեջանի կառավարությունը «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման համար Համաշխարհային բանկից 500 մլն դոլարի վարկ է խնդրել: Այս մասին Interfax.az-ին հայտնել են ՀԲ-ի Բաքվի ներկայացուցչությունում:
«Ադրբեջանական կողմը 500 մլն դոլար վարկ ստանալու խնդրանքով դիմել է ՀԲ-ին «Հարավային գազային միջանցք» նախագծում իր մասնաբաժնի ֆինանսավորման համար: Ներկայում այդ հարցով քննարկումներ են անցկացվում»,-ասել է ՀԲ-ի ներկայացուցիչը:
ՀԲ-ի ներկայացուցիչը հավելել է, որ հավանության արժանանալու դեպքում, վարկային միջոցներն Ադրբեջանին հատկացվելու են պետության երաշխիքով:
«Հարավային գազային միջանցք» նախագիծը նախատեսում է խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծում ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու համար: Նախագծի արժեքը գնահատվում է 42-45 մլրդ դոլար: