Բրիտանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշման ընդունումը։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ իր դիվանագիտական աղբյուրներին հղումով, ԵՄ երկրների պատվիրակությունը չորեքշաբթի քննարկել է տվյալ հարցը, սակայն հետաձգել է վերջնական որոշման ընդունումը։ Հաղորդվում է, որ Վրաստանի հետ նման համաձայնագրին դեմ են արտահայտվել Ֆրանսիան ու Գերմանիան։
Եվրոպացի դիվանագետները Վրաստանի հետ վիզային ռեժիմի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ՝ նախքան Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ սկսելը։
Եվրոպական հանձնաժողովը 2015 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանն ու Ուկրաինան կատարել են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բոլոր պայմանները։