Մի խումբ հայ ցուցարարներ, որոնց միացել են նաև քրդերն ու հույները, Գերմանիայի Բունդեսթագի դիմաց պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Ցուցարարները պարզել են Հայաստանի, Հունաստանի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների դրոշներ: Նրանք կոչեր են հնչեցնում՝ ուղղված գերմանացի պատգամավորներին, հայտնում է RT-ն: