Բունդեսթագում ընդունվեց «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման» անվանումով բանաձևը: Մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով:
Բանաձևը ոչ միայն ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ոճիրը որպես ցեղասպանություն, այլև մատնանշում է այդ հանցագործությունում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը: