Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առիթով Բեռլինում հավաքված հայերը քոչարի են պարել:
Հավաքվածները, ովքեր մի քանի ժամ սպասում էին գերմանական խորհրդարանի որոշմանը, ծափողջույններով են այն դիմավորել: Այնուհետև սկսվել է մեր հաղթական քոչարին՝ ծածանվող եռագույների ներքո:
Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, ովքեր թուրքերենով բղավել են՝ «Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը», «Բոլորս հայ ենք»: