Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինների գործով վճիռը:
Եվրոպական դատարանը ճանաչել է Եվրոպական համաձայնագրի 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելում) նրանց իրավունքների խախտումն Ադրբեջանում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է 13 հազարական եվրո փոխհատուցում վճարել նրանցից յուրաքանչյուրին, և ևս 4 հազար եվրո վճարել դատական ծախսերի դիմաց: