ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գնահատականով, իրենք արտակարգ քննարկում են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալդանդյանի հետ: Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Արտակարգ քննարկում ենք անցկացրել Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ Վիեննայի գագաթաժողովի որոշումների իրականացման վերաբերյալ՝ ներառյալ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների առաջարկը»,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: