ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնը պետք է հայտնվի բանտում։
Ինչպես հայտնում է The Hill-ը, Թրամփը պատասխանել է Քլինթոնի մի շարք հայտարարություններին, որոնցում նա միլիարդատիրոջը մեղադրել է «վտանգավոր չկապակցված գաղափարների համար»։
Թրամփը հիշեցրել է Քլինթոնի՝ պետքարտուղար եղած ժամանակ գաղտնի նամակագրությանն առնչվող սկանդալի մասին, ինչը նրա խոսքով՝ Քլինթոնին արդեն դարձնում է «սաստիկ մեղավոր»։ «Գիտեք, թե ինչու է նա աջակցել Օբամային Իրանի հետ միջուկային գործարքում։ Նա պարզապես չի ցանկանում բանտ նստել իր նամակների համար»,- ասել է Թրամփը։
«Այն, որ գործող իշխանությունը թույլ է տալիս նրան մասնակցել այդ արշավին, ամոթ է ԱՄՆ-ի համար, ամոթ՝ մեր ազգի համար»,- եզրափակել է միլիարդատերը։