Հայաստան Հռոմի պապի պատմական այցելության առիթով կթողարկվեն նամականիշեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությունից:
Հաղորդվում է, որ արդեն մշակվել ու ներկայացվել են նամականիշներ թողարկելու ՀՀ արդարադատության, տրանսպորտի ու կապի նախարարությունների հրամանագրերը, կա նաև Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի` կաթողիկոսի հավանությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան նախատեսվում է հունիսի 24-26-ին: