Brent տեսակի նավթի գինը կմնա անփոփոխ ևս որոշ ժամանակ, քանի որ, չնայած Սաուդյան Արաբիայի Նավթի նոր նախարարից սպասումներին, ՕՊԵԿ-ը հունիսի երկուսին ունեցած հանդիպման ընթացքում կրկին համաձայնություն չունեցավ ոչ մի հարցի հետ կապված: Նման կարծիք է հայտնել Forex Club կենտրոնի փորձագետ Ալյոնա Աֆանսևան, փոխանցում է REGNUM գործակալությունը:
Փորձագետը նշել է, որ ՕՊԵԿ անդամ գրեթե բոլոր պետությունները միակարծիք են նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ: «Հաշվի առնելով փաստը, որ կարտելին ձեռնտու է «ստատուս քվոն»՝ Brent-ը դժվար թե կարողանա որոշակի կայուն քայլեր ցուցադրել»,- մասնավորապես նշում է փորձագետը:
Հավելենք, որ այսօր Brent տեսակի նավթի գինն անկում է ապրել 0,04%-ով՝ կազմելով 50,02 դոլար/բարել, իսկ WTI տեսակի նավթի գինը նվազել է նույնքան՝ կազմելով 49,15 դոլար/բարել: