ՀԱՊԿ անդամ-երկրները 2015թ. հուլիսից մինչև 2016թ. մայիսն ընկած ժամանակահատվածում Տաջիկստանին տասը մլն դոլարի մարդասիրական օժանդակություն են տրամադրել: Այս մասին ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում, փոխանցում է ՌիաՆովոստի գործակալությունը:
2015թ. հուլիսի անոմալ շոգերի պատճառով Տաջիկստանում սկսվեցին շատ ուժեղ անձրևներ, որոնց հասցված վնասները կազմում էին մոտ 92 մլն դոլար: Տաջիկստանի կառավարությունն այդ ժամանակ մարդասիրական օժանդակության խնդրանքով դիմեց միջազգային կազմակերպություններին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ օժանդակություն տվող երկրների ցանկում էին Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը: