Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի BASE Fest միջոցառումը: 60-ից ավելի էքստրեմալներ՝ բեյսջամփերներ, 8 երկրից կժամանեն Հայաստան՝ պարաշյուտային թռիչքներ իրականացնելու Տաթևի ճոպանուղուց:
Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում Go2Armenia զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ հնարավորություն կունենան հունիսի 5-10-ը Տաթևում մասնակցելու BASE Fest միջոցառմանը, հայտնում է Panorama.am-ը:
Տարբեր երկրներում բեյսջամփերները պարաշյուտային թռիչքներ են իրականացնում շենքերից, իսկ BASE Fest-ն առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից:
Վեցօրյա փառատոնը, որի նպատակն է ակտիվացնել զբոսաշրջությունը Հայաստանում, կմեկնարկի հունիսի 5–ին:
Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած բեյջամփերները թռիչքներ կանկացնեն «ՏաԹևեր»–ի խցիկներից: Նրանք արդեն հասցրել են մասնակցել թեստային թռիչքների, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:
Բեյսջամփերները բավականին ցածր՝ 320 մետր բարձրությունից, իրականացնում են պարաշյուտային թռիչքներ: Թեև բեյսջամփինգն էքստրեմալ սպորտաձև է, այնուամենայնիվ, Հայաստան ժամանող բոլոր մարզիկներն ապահովագրված են: