ՀԱՊԿ-ն աշխատում է կազմակերպության միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման ուղղությամբ: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այժմ մենք աշխատում ենք, ՄԱԿ խաղաղության աջակցման դեպարտամենտի առաջարկով, բոլոր մեր պետությունների հետ միասնական խաղաղապահ ոստիկանական զորակազմի ստեղծման ուղղությամբ: Նախատեսվում է, որ այն մասնակցելու է հենց ՄԱԿ առաքելություրններին ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս», - նշել է Սեմերիկովը` ՄԱԿ անդամ երկրների ոստիկանապետերի առաջին գագաթնաժողովի ավարտին:
Այս պահի դրությամբ, ըստ ՀԱՊԿ ներկայացուցչի, կազմակերպության խաղաղապահ ուժերը բաղկացած են 3.5 հազար հոգուց, այդ թվում` ոստիկանության 800 աշխատակցից: ՀԱՊԿ նոր ստորաբաժանման կազմավորումը Սեմերիկովը քննարկել է Նյու Յորքում` ՄԱԿ գլխավոր քարտուղարի խաղաղության աջակցման գործողություննեի գծով տեղակալ Էրվե Լադսուսի հետ:
«Մենք վստահ ենք, որ մեր խաղաղապահ ուժերը պատրաստ են գործել ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում խաղաղապահ առաքելությունների իրականացման ուղղությամբ, և ամենագլխավորը` գործել ՄԱԿ մանդատով` ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: