Սենայի մակարդակը շարունակում է աստիճանաբար իջնել։ Հունիսի 5-ի դրությամբ ջրի մակարդակն իջել է 6 մետրից ցածր ցուցանիշի։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Ջրհեղեղների դիտարկման պետական ծառայությունը։
Սպասվում է, որ չնայած վատ եղանակին, ջրի մակարդակը կշարունակի իջնել։ Ջրհեղեղը Ֆրանսիայի կենտրոնական շրջաններում շարունակվել է ողջ շաբաթվա ընթացքում՝ տեղումների պատճառով։ Հինգշաբթի Փարիզում և հարևան դեպարտամենտներում հայտարարվել է մետեոտագնապի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ։ Մասնագետների գնահատմամբ, Սենայի վերադարձն իր հուն կտևի մոտավորապես երկու շաբաթ։