Գերմանիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու բարոյական իրավունք ուներ, քանի որ ժամանակին լիովին ստանձնել է Հոլոքոստի պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է Հրեական համայնքների դաշնության նախագահը` մեկնաբանելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությունները, ով հիշեցրել էր, որ գերմանացիներն իրենք են հրեաներին այրել վառարաններում, հայտնում է РИА Новости-ին։
Հրեական համայնքների դաշնության նախագահը նշել է, որ ի տարբերություն Թուրքիայի` Գերմանիան չի խուսափել Հոլոքոստի պատասխանատվությունից և «ճիշտ եզրահանգումներ է արել տեղի ունեցածից»։