Թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել քուրդ զինյալների ուղղությամբ հյուսիսային Իրաքում և Թուրքիայի հարավարևելյան շրջանում:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ թուրքական բանակի տվյալներով 27 զինյալ է սպանվել նախորդ երկու օրերին իրականացված գործողությունների հետևանքով։