Սաուդյան Արաբիան նվազեցնում է նավթի գները եվրոպացի գնորդների համար՝ միաժամանակ բարձրացնելով ԱՄՆ-ի համար, հայտնում է The Wall Street Journal-ը։
Պետական նավթային Saudi Aramco ընկերությունը հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար նավթի հումքի մեկ բարելի գինը նվազեցրել է 35 ցենտով, իսկ միջերկրածովյան տարածաշրջանի երկրների համար՝ 10 ցենտով։ Միաժամանակ, գները 10 ցենտով բարձրացել են ԱՄՆ-ի համար։ Նշվում է, որ նոր գները վերաբերում են հուլիսյան ֆյուչերսային մատակարարումներին:
Պարբերականի կարծիքով՝ Էր-Ռիադի նման որոշումը պայմանավորված է Իրանի կողմից Եվրոպա նավթի մատակարարումների վերսկսմամբ: