Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ ԵՄ-ի պաշտոնյաների հետ քննարկելու է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման հարցը, հայտնում է Sputnik գործակալությունը:
Նշենք, որ Վրաստանի իշխանություններն ակնկալում էին, որ ԵՄ-ն վիզային ռեժիմը կվերացնի արդեն ամռանը, սակայն ԵՄ-ն կասեցրել է հարցի դիտարկումը: Թբիլիսիում նման որոշումը կապում են ներքին խնդիրների, այդ թվում նաև հարկադիր վերաբնակների ու փախստականների հարցի հետ: