Արցախցի մարզիկները ձյուդոյի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցնել
Նախօրեին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր մարզիչներ Հովհաննես և Վանիկ Սարգսյաններին նվիրված ձյուդոյի մրցաշար, որին մասնակցել են նաև արցախցի ձյուդոյիստները, հայտնում է Artsakh Press-ը:
Մրցաշարին մասնակցած արցախցի 6 մարզիկներն էլ ուժեղ մրցակցության պայմաններում կարողացել են մրցանակային տեղեր զբաղեցնել:
Արցախցի մարզիկներ Աշոտ Պարսիյանցը` 27 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, Ռոբերտ Պողոսյանը` 38կգ, Աշոտ Մելքումյանը` 46 կգ, Սերգեյ Ամիրյանը` 55կգ, Սևակ Սարկիսյանը` 55կգ և Համլետ Ստեփանյանը 66 կգ քաշային կարգերում գրավել են երրորդ պատվավոր տեղերը:
Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը, մեկնաբանելով իր մարզիկների մրցույթին մասնակցությունը, մասնավորապես նկատել է.
«Շատ կարևոր է, որ մեր երեխաները հնարավորինս շատ մասնակցեն տարբեր մրցումների: Մարզիկը մրցումների ժամանակ է աճում: Մեր տղաները կարողացել են հաղթահարել ցավն ու, մինչև վերջ պայքարելու, երբեք չհանձնվելու հոգեբանության շնորհիվ էլ` արժանացել են մրցանակային տեղերի»,- նշել է Իվան Ազիզբեկյանը:
Մրցաշարին մասնակցած արցախցի 6 մարզիկներն էլ ուժեղ մրցակցության պայմաններում կարողացել են մրցանակային տեղեր զբաղեցնել:
Արցախցի մարզիկներ Աշոտ Պարսիյանցը` 27 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, Ռոբերտ Պողոսյանը` 38կգ, Աշոտ Մելքումյանը` 46 կգ, Սերգեյ Ամիրյանը` 55կգ, Սևակ Սարկիսյանը` 55կգ և Համլետ Ստեփանյանը 66 կգ քաշային կարգերում գրավել են երրորդ պատվավոր տեղերը:
Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է սաների ելույթից: Նրա խոսքով` պատանի մարզիկի համար ցանկացած մրցում առաջին հերթին փորձություն է, որում կոփվում է նրա մարզական ոգին: