Երեկ երեկոյան Քենիայի ողջ տարածքի հոսանքազրկման մեղավորը, պարզվում է, դարձել է կապիկը, որը բարձրաձել է հիդրոէլեկտրոկայաին վրա և ընկել տրանսֆորմատորի վրա: Այս մասին հաղորդում է BCC –ն:
Էլեկտրոկայանի տվյալների համաձայն, կապիկի «չարաճճիության» արդյունքում տրանսֆորմատորն անջատվել է, ինչի արդյունքում գրանցվել է 180 մեգավատ հզորության կորուստ, ինչ էլ հանգեցրել է շղթայական էֆեկտի:
Քենիայի էլեկտարակության վերականգնումը տևել է մի քանի ժամ: Ինքը կապիկը լուրջ վնասվածքներ չի ստացել բախումից: Նրան իրենց խնամքի ներքո են վերցրել տեղի վայրի բնության պաշտպանները:
Էլեկտրոկայանի աշխատակիցները նշել են, որ կայանները վայրի կենդանիներից պաշտպանելու նպատակով ցանկապատված են: Նրանք ցավում են, որ կապիկն այնուամենայնիվ կարողացել է անցնել արգելապատնեշը: