ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98 միլիարդ 809.5 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել` 0.1 տոկոսով, հայտնում է ArtsakhPress-ը:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.9 տոկոսը, որոնք 2015 թվականի հունիսի 1-ի համեմատ աճել են 14.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել` 2.2 տոկոսով:
Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 63 մլրդ 435 մլն դրամ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով` 12.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 3.4 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 75 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.4 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները: