«Ջեբհատ-ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ուժգնացրել են կրակոցները Հալեպի ուղղությամբ: Ներկա պահին խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ զոհերի մասին, վիրավորների թիվը խաղաղ բնակիչների շրջանում գերազանցում է հարյուրը: Այս մասին փոխանցում է utro.ru կայքը:
Քաղաքում վերջին օրերի ընթացքում կիրառվել են զրահամեքենաներ:
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 27-ից Սիրիայում գործում է հրադադարի ռեժիմ, ինչը չի պահպանվում այնպիսի ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսիք են «Իսլամական պետությունն» ու «Ջեբհատ-ան Նուսրան»:
Ցավալիորեն նշենք, որ վերջին օրերի կրակոցների ժամանակ զոհվել են նաև հայելապահայ զինվորականներ ու խաղաղ բնակիչներ: