Ադրբեջանի տնտեսական խնդիրները հետզհետե ավելի են մեծանում: Նավթի համաշխարհային գների անկման արդյունքում առաջացած խորը ժգնաժամի պատճառով, ադրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի արժեզրկման, ինչի արդյունքում Ադրբեջանում համախառն գնողունակության անկման հետևանքով, դեռ անցյալ տարվանից, մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքների ներկայացուցչություններ փակել են իրենց գրասենյակներն այդ երկրում: Հերթը Samsung-ինն է:
ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, իր ներկայացուցչությունն է փակել նաև Samsung Electronics Central Eurasia ԲԲ ընկերությունը:
Ադրբեջանցիներն ունեն երկու ամիս ժամանակ, որպեսզի Բաքվում գտնվող ընկերությանը ներկայացնեն իրենց պահանջները: