Ակտոբում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հունիսի 9-ը Ղազախստանում հայտարարվել է սգո օր, հաղորդում է газета.ru` հղում կատարելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքին:
«Հունիսի 9-ը հայտարարում եմ Ազգային սգո օր: Ըստ իմ հրահանգների՝ ներքին գործերի նախարարությունը բազմակողմանի օգնություն է ցուցաբերում զովհածների և տուժածների ընտանիքներին»,-աղբյուրը մեջբերել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքերը:
Հայտարարվել է, որ ահաբեկչությունը կազմակերպած է եղել «կեղծ կրոնական-արմատական հոսանքների» հետևողների կողմից: Նշվում է նաև, որ նրանք հրահանգներ են ստացել արտերկրից: