Իսրայելն արգելել է 83 հազար պաղեստինցիների մուտքը երկիր
Իսրայելի իշխանությունները դադարեցրել են մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում երկիր 83 հազար պաղեստինցիների մուտքի արտոնագրի վավերականությունը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարությանը կից կառավարական COGAT ծառայությունը:
Իսրայելն նման որոշում է ընդունել Թել-Ավիվի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած հրաձգությունից հետո: Ենթադրաբար երկու պաղեստինցիների կողմից իրականացված հրաձգության արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 16-ը: