Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունները, որոնցով նա քննադատել է գերմանական խորհրդարանի պատգամավորներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: «Նման վարքը իրենից ներկայացնում է տաբուի ակնհայտ խախտում, ես խստորեն դատապարտում եմ դա», ասվում է Էրդողանին ուղղված Շուլցի նամակում:
Եվրախորհրդարանի նախագահը պահանջել է նաև, որ Անկարան այլևս գերմանացի պատգամավորների խորհրդարանական գործունեությունը չհամեմատի ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է «արյան անալիզ» վերցնել թուրքական արմատներ ունեցող գերմանացի պատգամավորներից ՝ պարզելու համար, որ նրանք իսկապես թուրք են: Բացի այդ, Էրդողանը ենթադրել էր, որ պատգամավորները կարող էին գործել ի շահ PKK-ի, որը Գերմանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: