Հայոց ցեղասպանությունը կներառվի ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի դպրոցական ծրագրում

17:17     9 հունիսի, 2016

Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրում ներառելու օրինագիծը, որի  առաջատար հովանավորներից է սենատոր Գեյլ Գոլդինը, հաստատվել է Ռոդ Այլենդ  նահանգի Սենատում:

ԱՄՆ  Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատն առաջիկայում նախատեսում է քննարկել  Հոլոքոստն ու մյուս ցեղասպանությունները  պատմության կրթական ծրագրերում ներառելու հարցը: Armenpress-ի հաղորդմամբ, օրենքն արդեն իսկ հավանություն է ստացել Սենատում, որի անդամները միաձայն քվեարկել են դրա օգտին 36 կողմ և ոչ մի դեմ ձայնով:

Համաձայն այդ օրենքի, միջնակարգ և ավագ դպրոցների ծրագրերում նախատեսվում է ներառել  Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Կամբոջայի, Իրաքի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում օրենքի ընդունման դեպքում թեման կներառվի 2017-2018 թվականների դպրոցական կրթական ծրագրերում: Նմանատիպ օրենքներ ընդունվել են նաև ԱՄՆ յոթ նահանգներում՝ Կալիֆորնիայում, Ֆլորիդայում, Իլիոնիսոմ, Միչիիգանում, նյու Յորքում, Նյու Ջերսիում և Փենսիլվանիայում:  


© armedia.am