Ի՞նչն է առավել նորաձև այս ամառ: Ի՞նչ հագուստ ու կոշիկներ կրել, ո՞ր պայուսակներն ու աքսեսուարները ընտրել: Ձեզ ենք ներկայացնում այս սեզոնի 10 թրենդներն ու նորաձևության ամենաթարմ միտումները:
Գծավոր պրինտ
Ամառային կատարյալ պատկեր ստանալու համար առաջարկում ենք ծովային թեմայով գծավոր պրինտներ: Գծավորը սեզոնի գլխավոր պրինտն է: Այն կարող է լինել ամենուր՝ զգեստների, կիսաշրջազգեստների, բլուզների, տաբատների, պայուսակների անգամ՝ գլխարկների վրա:
Բազմաշերտ հագուստ
«Կաղամբի» պես հագնվելը կրկին նորաձև է այս սեզոնին: Որքան հնարավոր է շատ հագուստ՝ մեկը մյուսի վրայից և ցանկալի է տարբեր ոճերի համադրությամբ: Օրինակ` բարակ շղարշե և շիֆոնե զգեստների վրայից կոշտ ու կոպիտ կաշվե վերնահագուստ:
Լայն տաբատներ Crop-Top-երի հետ
Թեթև ամառային կտորից կարված լայն տաբատները ամռան ամենապրակտիկ թրենդն են, Այսպիսի տաբատներն ակտուալ է կրել crop-top-երի հետ: Կարճ տոպեր՝ կիսաշրջազգեստների ու բարձր գոտկատեղով տաբատների հետ: Այս ամառ հատկապես ակտուալ կլինեն միևնույն կտորից կարված Crop-Top-ն ու տաբատը:
Ապլիկացիաներ
Այս սեզոնին ցանկացած մինիմալիստական զգեստ կարող ենք փայլերի և ապլիկացիաների շնորհիվ դարձնել նորաձև և թրենդային»։
Բաց ուսեր
Բաց ուսերով բլուզներն ու զգեստները շարունակում են ակտուալ մնալ: «Բաց ուսերը՝ նոր դեկոլտեն է», - հայտարարում են դիզայներները:
Անհամադրելի կոշիկ ու պայուսակ
Եթե նախկինում կոշիկը պետք է անպայման համադրեիր պայուսակի հետ՝ թե գույնի և թե ոճի առումներով, ապա հիմա ճիշտ հակառակն է։
Ուսապարկեր
Այժմ դրանք ոչ թե մեջքին են կրում, այլ ուղղակի ձեռքին: Փափուկ, բնական կաշվից և զամշից ուսապարկերը քիչ են նման իրենց մարզական տեսակին: Փոքր, սակայն շատ հարմար, դրանք լավ են համադրվում և գրասենյակային կոստյումի և երեկոյան զգեստի հետ:
Միևնույն գույնը
Հագնվում ենք ամբողջությամբ նույն գույնի մեջ: Միևնույն գույնից կոտյումներ ու տաբատներ, սարաֆաններ, կոմբինիզոններ:
Ոճային սպորտային կոշիկներ
Դիզայներների սերը մարզական հագուստի հանդեպ չի մարում արդեն մի քանի սեզոն: Եվ նրանց կարելի է հասկանալ՝ դժվար է հրաժարվել հարմարավետ մոդելներից, բացի այդ դրենց կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ:
Underwear as outerwear
«Ներքնազգեստը որպես վերնազգեստ» կոչվող այս յուրօրինակ թրենդը ամառային սեզոնի հիթն է, միայն թե դիզայներներն այս սեզոն խորհուրդ են տալիս բարակ ուսակապերով ամառային զգեստները կրել ֆուտբոլկաների, վերնաշապիկների հետ: