ԱՄՆ-ի նախագահի երկու հիմնական թեկնածուների՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև լեզվակռիվը նախկին պետքարտուղարին հնարավորություն է տվել ռեթվիթների ռեկորդ սահմանել:
Նշվում է, որ սոցցանցի օգտատերերը Քլինթոնի հաղորդագրությունը առաջին մեկ ժամվա ընթացքում միմյանց ուղարկել են 130 հազար անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Քլինթոնի նախագահական ընտրարշավի համար:
Twitter-ում Մեկնաբանել հաղորդագրությունն այն մասին, որ նախագահական ընտրություններում ԱՄՆ գործող նախագահը պաշտոնապես աջակցել է նախկին պետքարտուղարին Թրամփը գրել էր. «Օբաման հենց նոր աջակցեց Անազնիվ Հիլարիին: Նա ցանկանում է Օբամայի ևս չորս տարիներ, սակայն ուրիշ ոչ-ոք դա չի ցանկանում»: Որպես պատասխան Հիլարին գրել է Թրամփին. «Ջնջի՛ր քո էջը»: