Չպետք է ակնկալիքներ լինեն, որ այսօր ԵՄ ներքին գործերի նախարարների քննարկումից հետո Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
Թբիլիսիում սպասում էին, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշում Բրյուսելը կընդունի այս ամառվա սկզբին, սակայն ԵՄ-ում այս հարցով որոշման ընդունումը հետաձգվել է: Վրացական իշխանությունների փոխանցմամբ վիզային ռեժիմի չեղարկման դեմ հանդես են գալիս Ֆրանսիան և Գերմանիան: