Սույն թվականի մայիս ամսին մեր երկրում գրանցվել է սպառողական ապրանքների գնանկում՝ 0.7%-ի չափով՝ պայմանավորված պարենային ապրանքների 1%-ով գնանկման հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ):
ԱՎԾ տվյալներով պարենային ապրանքների՝ ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նվազել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով:
Արդյունքում, 2016թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1%: Պետք է նշել, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 0.3% աճ: