ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

21:30     10 հունիսի, 2016

ԵՄ-ն պատրաստվում է կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Մեղմացում պահանջող Հունգարիան, Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան զիջել են: Մոսկվայի դեմ պատժամիջոցները կշարունակեն գործել նույն ռեժիմով մինչև 2016թ-ի դեկտեմբերին կայանալիք Եվրամիության երկրների ղեկավարների գագաթաժողովը: 

Ինչպես նշում է «Deutsche Welle»-ն, հղում կատարելով, ամերիկյան «Financial Times»  պարբերականին, Եվրամիությունում կային մտահոգիչ ակնկալիքներ, որ արդեն հունիս ամսին կարող էր թեժ պայքար սկսվել մի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կողմնակիցների (բալթյան երկրների ու Լեհաստանի) և մյուս կողմից՝ այդ սահմանափակումները մեղմելու կողմնակից պետությունների միջև:

Սակայն, պատժամիջոցների մեղմացում պահանջող Հունգարիան, Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան որոշել են վեց ամսով հետաձգել իրենց պահանջը:


© armedia.am