ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոստովանել է, որ կազմակերպությունը զիջումների է գնացել Սաուդյան Արաբիայի նկատմամբ, քանի որ վախեցել է կորցնի նրա կողմից ֆինանսավորումը, հայտնում է The Independent-ը:
«Դա եղել է ամենաբարդ և ցավալի որոշումներից մեկը»,- ասել է Պան Գի Մունը: Նա նշել է, որ թագավորությունը «անթույլատրելի» ճնշում է գործադրել ՄԱԿ-ի վրա: Նրա խոսքերով` Էր-Ռիյադը ուղիղ հայտարարել է, որ կդադարի գումար փոխանցել, եթե իրենց չհանեն պատերազմների ժամանակ երեխաների զոհվելու մեջ մեղավոր երկրների սև ցուցակից: