«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դամասկոսի հարավում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: «Իսլամական պետության» զինյալները հայտարարել են, որ պատասխանատու են երկու պայթյունների համար: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երկրորդը իրականացվել է պայթուցիկ սարքի միջոցով:
Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն` երկու պայթյունների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 16-ը: