Չանաքքալեյում (Դարդանել) գտնվող 17-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում իֆթարի (պահքի) ճաշ է մատուցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Milliyet թերթին:
Ըստ աղբյուրի հայտնած տվյալների՝ միջոցառումը կազմակերպվել է Չանաքքալեի «Մարտ 18 համալսարանի» սուֆիական համայնքի կողմից, որին էլ այժմ պատկանում է եկեղեցին։
17-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին ժամանակին վերածվել է զինապահեստի, այնուհետև օգտագործվել որպես ազգագրության թանգարան, մշակությային կենտրոնի դասարան։ Եկեղեցու շենքը 3 տարի առաջ վերջնականորեն հատկացվել է վերոնշյալ համալսարանի սուֆիական համայնքին։