Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր լիազորությունների դադարեցման հանրաքվեն կկայանա 2017թ-ից ոչ շուտ, հայտնում է BBC-ին։
«Այստեղ ոչ մի շանտաժ չի լինի։ Եթե հանրաքվեի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն իրականացվեն, ապա այն կկայանա հաջորդ տարի։ Եթե պայմանները չիրագործվեն, ուրեմն հանրաքվե էլ չի լինի»,- նշել է նա։
Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմությունը հաղորդել էր, որ նախագահի հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն ուղղված 1.3 մլն ստորագրությունները օրինական են։
Այդ ստորագրություններից հետո ընդդիմությունը բաց է համարում հանրաքվե անցկացնելու ճանապարհը, որի համար հարկավոր էր հավաքել միայն 200 հազար ստորագրություն։ Այժմ պետք է հավաքել ևս 4 մլն ստորագրություն, որպեսզի օրենքով հանրաքվեի գործընթացը սկսվի։