Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է ենթարկվել Թուրքիայի ճնշմանն ու աջակցել այդ երկրի բնակիչների համար շենգենյան վիզաների չեղարկմանը՝ չնայած Թուրքիայի նախագահ Էրդողանը հրաժարվել է կատարել ԵՄ առանցքային պայմանները։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված՝ Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանի դիվանագիտական նամակագրությանը։
Էրդողանը հրաժարվել է վերանայել ահաբեկչության դեմ պայքարի կոշտ օրենքները, որոնք կիրառվել են գիտնականներին ու լրագրողներին հետապնդելու համար, մինչդեռ դա եղել է առանց վիզայի ռեժիմի տրամադրման նախապայման։
Սեբաստիան Վուդը դիվանագիտական հեռագրում, որի բովանդակությունը հայտնի է դարձել պարբերականին, նշել է, որ Մերկելի գրասենյակում պատրաստ են «փոխզիջումային ձևակերպման» ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի հարցում։