Իսրայելում նոր ցամաքային ինքնակառավարվող մեքենա են ստեղծել՝ վտանգավոր առաջադրանքներ կատարելու համար, որոնք նախկինում նախատեսված էին հետևազորի համար:
Դրոնի ինքնատիպ կառուցվածքը թույլ է տալիս հաղթահարել այլ ռոբոտների համար անհասանելի ցանկացած խոչընդոտ, փոխանցում է News.am-ը:
Իսրայելական Aerospace Industries ընկերության մշակած RoBattle ինքնակառավարվող մեքենան հետևազորին կուղեկցի տարբեր ռազմական գործողությունների ժամանակ: Այն կառավարվում է օպերատորի կողմից, բայց կարող է աշխատել նաև ինքնուրույն:
Ճանապարհային խոչընդոտները հաղթահարելուց բացի, դրոնը կարող է «կապար շաղ տալ» շուրջը՝ Pitbull Remote Weapon համակարգի օգնությամբ: Այն օպտիկական ցուցիչներ և հեռահար կառավարմամբ գնդացիր ունի: Սենսորները թույլ են տալիս որոշել թշնամական հարձակման ուղղությունը և ավտոմատ պատասխան կրակ բացել: