Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան: Այս մասին հայտնում է apsny.ge-ը՝ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալ երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆին հղումով:
«Մենք մի քանի օր անց Վրաստանի վարչապետին սպասում ենք Գերմանիայում: Կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է մոտ ժամանակներս այցելել ձեր երկիր»,- վրացի լրագրողներին ասել է Հազելոֆ:
Նշենք, որ հունիսի 15-ին նախատեսված է Անգելա Մերկելի ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հանդիպումը: