ԻՊ-ն ստանձնել է Փարիզի արվարձանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետությունը» Amaq լրատվական գործակալության միջոցով հայտարարել է, որ ստանձնում է Փարիզի արվարձանում ոստիկանի սպանության և պանտանդներ վերցնելու պատասխանատվությունը:
Նախօրեին Փարիզի արվարձանում անհայտ անձը դանակի հարվածներով սպանել է ոստիկանի: Սպանություն կատարելուց հետո հանցագործը թաքնվել է սպանվածի տանը՝ պատանդ վերցնելով սպանված ոստիկանի կնոջը և որդուն:
Հանցագործի հետ անարդյունք բանակցություններից հետո ֆրանսիական հատուկջոկատայինները գրոհով վերցրել են տունը: Հանցագործը հասցրել է սպանել նաև ոստիկանի կնոջը, երեքամյա երեխան ողջ է մնացել: