Մալազիայի իշխանություններն արգելել են առաջին ավիաընկերության թռիչքները, որը սկսել է սպասարկել ուղևորներին շարիաթի նորմերի համաձայն, գրում է BBC-ն:
Երկրի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը չեղարկել է Rayan Air իսլամական ավիաընկերության լիցենզիան՝ 3 ամիս տևած հետաքննությունից հետո:
Նշվում է, որ դա կապված է խախտումների հետ, որոնք ընկերությունը թույլ է տվել իր աշխատանքում: Մասնավորապես՝ խոսքը թռիչքների անվտանգության ոլորտում խախտումների մասին է:
Ավիաընկերությունը սկսել է իր աշխատանքը նախորդ տարվա դեկտեմբերին: Թռիչքների ընթացքում ուղևորներին առաջարկվում են միայն հալալ ուտեստներ, իսկ ցանկացած ալկոհոլ խստիվ արգելվում է։ Բացի այդ, ուղեկցորդուհիները պարտադիր հիջաբ են կրում: