OPEC-ի նավթային զամբյուղի գինը նվազել է 0.8 դոլարով, կամ որ նույնն է 1.7 % -ով՝ 47.05 –ից հասնելով 46.255 դոլար/բարելի: Այդ մասին վկայում է OPEC-ի պաշտոնական հաղորդագրություն, փոխանցում է ria.ru կայքը:
Նշենք, որ հունիսին նավթային զամբյուղի միջին գինը գտնվում է 46.51 դոլարի մակարդակում, 2016-ի համար ցուցանիշը կազմում է 35.30 դոլար, 2015թ.՝ 49.9, 2014-ին՝ 96.29: 2013թ. նավթային զամբյուղն արժեցել է միջինում 105.87 դոլար/բարել:
Հավելենք, որ նավթային զամբյուղի գինը որոշվում է Saharan Blend, Girassol, Oriente, Iran Heavy, Basra Light, Kuwait Export, Es Sider, Bonny Light, Qatar Marine, Arab, Murban (ОАЭ) և Merey տեսակների միջինացված գնից: