Գերմանիայի Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներով համանախագահ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ իրենք խոսում են Գերմանիայի պատասխանատվության մասին, և դա ոչ-ոք չի կարող արգելել։ Ինչպես հայտում է «Ակօս»-ը, Օզդեմիրն այս մասին հայտարարել է գերմանական Առաջին ալիքի եթերում:
«Ցավոք, բոլոր ազգերի մեջ էլ ծայրահեղականներ կան, սակայն կարևորը նրանց առաջ չընկրկելն է»,-ասել է Օզդեմիրը,- «Զայրույթով կամ անպատկառ հայտարարություններ անողները որոշման տեքստը չեն կարդացել և ինձ էլ չեն լսել։ Մենք Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում, ոչ ոք դա արգելել չի կարող՝ անգամ Թուրքիայի նախագահը»:
Նշենք, որ հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական արմատներով պատգամավորների դեմ սպառնալիքներն ավելացել էին, ինչից հետո ոստիկանությունը հատուկ պաշտպանություն էր տրամադրել նրաց համար։